Սիրիայի իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակչի են կյանքից զրկել. իրավապաշտպաններ
Քաղաքական
16:58 08/03/2025
Աշխարհ

Սիրիայի իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակչի են կյանքից զրկել. իրավապաշտպաններ

Սիրիայում նոր իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակիչ են սպանել: Deutsche Welle-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում են իրավապաշտպանները։ Ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR), սպանվածների մեծ մասը ալավիներ են, որոնք երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի շրջապատից են։

Reuters -ը գրում է, որ սիրիական նոր ռեժիմի պաշտոնական լրատվամիջոցները տարածել են երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությունը կառավարական և կառավարամետ ուժերի կողմից «անհատական խախտումների» մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական կառավարությունը Լաթաքիա և Տարտուս նահանգներում, որտեղ ապրում են ալավիները, «անվտանգության վերականգնման օպերացիա» է սկսել, որի նպատակն է, ըստ պաշտոնական տվյալների, «Ասադի զինյալների մնացորդների և նրանց աջակցողների դեմ»։
Նախօրեին Լաթաքիայում բախումներ են տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև, որոնք SOHR-ն անվանել է ամենադաժանը 2024 թվականի վերջին Ասադի ռեժիմի տապալումից ի վեր:

Placeholder
Սիրիայի իշխանությունները երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակչի են կյանքից զրկել. իրավապաշտպաններ