Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի երեք ըմբիշներ դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն ուկրաինացիների հետ
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Մ 23 տարեկաննների Երիտասարդների եվրոպայի առաջնությանը 61 կգ Լևիկ Միքայելյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
«Միքայելյանը երկու հաղթանակ է տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների դեմ։
Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել էր բելառուս Իգնյատյուկին։
Քառորդ եզրափակչից էր սկսկել նաև Խաչատուր Խաչատրյանը (125կգ), որտեղ ժամանակից շուտ հաղթել էր վրացի Շավաձեին։
Կիսաեզրափակչում մեր երեք ըմբիշների մրցակիցներն էլ ուկրաինացիներ են»,-ասվում է հաղորդագրությւան մեջ։