Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Մշակույթ
09:06 10/03/2025
Տարածաշրջան

Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով արտիստին մոտ կանգնած աղբյուրը։ Պետրոսյանն իրեն լավ է զգում։

Հումորիստը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին, ըստ որոշ տեղեկությունների, ստամոքսի արյունահոսությամբ։ Ավելի ուշ նրա կինը հերքել էր ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։

Պետրոսյանը 79 տարեկան է, հեղինակել է մի շարք հումորային հաղորդումների։
 

Placeholder