Կիևը կառաջարկի Ռուսաստանի հետ հրադադար հաստատել  ծովում և օդում
Քաղաքական
16:57 10/03/2025
Աշխարհ

Կիևը կառաջարկի Ռուսաստանի հետ հրադադար հաստատել ծովում և օդում

Կիևը կառաջարկի Ռուսաստանի հետ հրադադար հաստատել  ծովում և օդում։ «Դոյչե վելեն» գրում է, որ այդ մասին հայտնում է AFP-ն։

Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են նման առաջարկով հանդես գալ վաղը՝ մարտի 11-ին, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում։

«Նման զինադադարը հեշտ կլինի հաստատել և հեշտ պահպանել, և հնարավոր կլինի սկսել դրանով», -գործակալությանը ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է անհայտ մնալ:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակման երկարատև ընդմիջումը Ռուսաստանին «զգալի առավելություն» կտա պատերազմում։
 

Placeholder