Սիրիայի իշխանությունները հայտարարել են, թե չեզոքացրել են Ասադի կողմնակիցների զինված խմբերը
Քաղաքական
14:00 10/03/2025
Աշխարհ

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, թե չեզոքացրել են Ասադի կողմնակիցների զինված խմբերը

Սիրիայի նոր կառավարության ներքո գործող անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցներին, որոնք հարձակումներ են իրականացրել երկրի արևմուտքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Գանին՝ հայտարարելով երկրի առափնյա նահանգներում գործողության ավարտի մասին։

Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը «կարողացել են չեզոքացնել նախկին ռեժիմի մնացորդների բջիջները» Լաթաքիա նահանգի մի շարք քաղաքներում և Տարտուս նահանգի մի քանի բնակավայրերում»։

Placeholder