Սիրիայի նոր իշխանությունները հերքում են խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդարի մասին տեղեկությունները
Քաղաքական
09:47 10/03/2025
Աշխարհ

Սիրիայի նոր իշխանությունները հերքում են խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդարի մասին տեղեկությունները

Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարարությունը անվստահելի է համարել երկրի արևմտյան նահանգներում խաղաղ բնակիչների կոտորածների մասին հաղորդագրությունները, որտեղ բախումները շարունակվում են Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշարի կողմնակիցների միջև:

«Վերջին երկու օրերի ընթացքում համակարգված փորձեր են գրանցվել՝ վերաթողարկելու հին լուսանկարներն ու տեսանյութերը: Դրանց մի մասը վերաբերում է նախորդ տարիներին, իսկ մյուսները նկարահանվել են երկրի սահմաններից դուրս: Այս նյութերը դիտավորյալ ներկայացվում են որպես ընթացիկ իրադարձություններ սիրիական ափին, որոնք ակնհայտորեն ուղղված են հասարակական կարծիքը շահարկելուն, տարաձայնություններ հրահրելուն և իրավիճակը ապակայունացնելուն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը լուսանկարների և տեսանյութերի տարածման համար մեղադրել է «թշնամական կողմերին», որոնք «սրում են սադրիչ արշավները լրատվամիջոցների միջոցով՝ ձգտելով քաոս սերմանել և ապատեղեկատվություն տարածել»։

 

Placeholder