Ինչով կտրել գորդյան հանգույցը
Քաղաքական
09:20 10/03/2025
Հայաստան

Ինչով կտրել գորդյան հանգույցը

- Սուրճս խմեմ, մի անգամ էլ լվացքը պտտեմ, հետո մազեր պիտի ներկել, մեքենաս մի հատ վարպետի մոտ տանեմ, կարելի է մեկնումեկին հյուր գնալ՝ միամսյակի առիթով, կամ էլ չէ, կինո նայենք,...

Հանգիստ կիրակի էր, չէ՞։ Քանի մարդ է այսպես մտածում, մինչ սոցիալական ցանցերը ու լրատվական կայքերը այրվում են Սիրիայում նոր իշխանությունների կազմակերպված սպանդից։ Մաքուր ցեղասպանություն՝ ընտրովի կրոնական ու ազգային խմբերի դեմ։ Վախ, որ հերթը էլի հայերին կհասնի, քանի որ էլի Սիրիայում ցինիկ, ոչ թաքուն, բոլորի աչքի առաջ փողոցներում անզեն մարդկանց սպանողները թրքամետ իսլամիստներն են։

Ի դեպ՝ սրանց դեմ կռվողները «նկատողություն» ստացան Եվրոպայից։

Հայաստանում քաղաքական ակտիվը շարունակում է իր եռբևեռ ելույթները։ Իշխանությունը քեֆեր-խաղերի մեջ է մարտի ութի,  Գյումրու ընտրությունների առիթով, քանի որ քեֆ անողին քեֆ չի պակսի, իսկ ընդդիմությունը, որ մյուս երկու բևեռներն է գրավել, իրար հետ անցած տարիների ձյունով ձնագնդիկ է խաղում։

Ու ինչ պիտի անի հայաստանյան հանրությունը։ Սուր երազի,  որ  քաղաքական ակտիվի կապած գորդյան հանգույցը կտրի ու չլինեն այդ 26 ընտրություններն ու դրանց սպասումը, մի՝ գոնե ութսունականների զենք երազի, որ երբ թուրքը իր տուն հասնի, գոնե ընտանիքը պաշտպանի, ու մեկընդմերթ հարց տա ինքն իրեն, թե ինչով պիտի խփի ալեն սիմոնյանենց ադրբեջանական գերի պահող ինքնաթիռը, ինչը այդքան «մեծահոգաբար» թույլ տրվեց։

Երազ իմ երկիր Հայաստան...
Իսկ հիմա՝ սուրճ, կինո։ Քանի կարող է։ Է՞լ ինչ։


Անահիտ Ոսկանյան

Placeholder