Արարատ Միրզոյանը կայցելի Հնդկաստան
Քաղաքական
19:23 09/03/2025
Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը կայցելի Հնդկաստան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 10-ին  Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան:

«Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։

«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է  Միրզոյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Արարատ Միրզոյանը կայցելի Հնդկաստան