Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե մեր կարիքը լինի, մենք պատրաստ ենք աջակցելու. ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակը՝ Վերա Աղասյանի մարմնի տեղափոխման մասին
«Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին»,- այդ մասին ադրբեջանական լրավամիջոցին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և զավակները անցած տարի հոկտեմբերի 20-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից տեղեկացվել է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մահվան մասին։
«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանից հնչած հայտարարության և մահացած կնոջ մարմնի փոխանցման ընթացակարգերի վերաբերյալ Panorama.am-ը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն։
«Հարցը մեզ չի ուղղված և մենք իրավասու չենք պատասխանել իշխանությունների փոխարեն։ Մենք առհասարակ չենք մեկնաբանում այս կամ մյուս կողմից արված հայտարարությունները։ Բայց մեր կողմից պատրաստակամությունը մնում է նույնը. այն պահից սկսած, երբ կողմերը գան համաձայնության տվյալ հարցի շուրջ և մեր կարիքն այդ պահին լինի, բնականաբար, մենք պատրաստն ենք աջակցելու և կատարելու այն, ինչ համաձայնեցված կլինի և ընտանիքի համար ընդունելի կլինի»,- ասաց Ամատունին։