Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել այլ քաղաքում
Օրվա թեմա
12:37 11/03/2025
Աշխարհ

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել այլ քաղաքում

Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո դեպի Մոսկվա մի շարք չվերթներ ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։

«Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ  Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանը տասնմեկ չվերթ է ընդունել, այդ թվում՝ Երևանից։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ։

Սարատովի օդանավակայանում վայրէջք է կատարել հինգ չվերթ Բահրեյնից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կազանի օդանավակայանը ութ չվերթ է ընդունել Երևանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից և Օմսկից, որոնք  պետք է վայրէջք կատարեին Մոսկվայում։
 

Placeholder