«Հրապարակ». Վարդան Օսկանյանն այս անգամ բավականին ոգևորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս
Օրվա մամուլ
08:56 11/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Վարդան Օսկանյանն այս անգամ բավականին ոգևորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։

Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգևորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձևի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարևորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը և հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder