Երևանում կտեղադրվի քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած Միսաք Մանուշյանի կիսանդրին
Մշակույթ
10:58 11/03/2025
Հայաստան

Երևանում կտեղադրվի քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած Միսաք Մանուշյանի կիսանդրին

Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ. ժյուրին կատարել է իր ընտրությունը: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացել է 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը:

Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ:

Placeholder
Երևանում կտեղադրվի քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած Միսաք Մանուշյանի կիսանդրին