Հնդկաստանում առյուծը 34 ամյա տղամարդու է կերել
Աշխարհում
10:15 11/03/2025
Հայաստան

Հնդկաստանում առյուծը 34 ամյա տղամարդու է կերել

Հնդկաստանում առյուծը հարձակվել է տղամարդու վրա, որին չի հաջողվել փրկել։ Դեպքի մասին հայտնում է Indian Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Գուջարաթ նահանգում։ Անտառային վարչության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի, որի մարմնի ստորին հատվածը կերե էր վայրի գազանը: Ավելի ուշ պարզվեց, որ տղամարդը 34-ամյա Նազիմու Քուրեշին է:

Տեղում փորձագետները հայտնաբերել են նաև առյուծի հետքեր, ուստի ենթադրվում է, որ տղամարդը վիրավորվել է կենդանու հետ հանդիպման ժամանակ: «Գազետա ռու» նշում է, որ տեղի իշխանությունները դեպքի վայրի մոտ վանդակներ են տեղադրել՝ գիշատչին բռնելու համար։ Չի նշվում, թե արդյոք դրան հաջողվել է։

Ըստ հրապարակման՝ միայն վերջին 16 օրվա ընթացքում նահանջում գրանցվել է մարդկանց վրա վայրի կենդանիների հարձակման երեք դեպք։ Քուրեշիի հետ կատարվածից մի քանի օր առաջ առյուծը բռնել էր մի ֆերմերի, քարշ տվեց նրան ավելի քան հարյուր մետր և հրաժարվել բաց թողնել։

Տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել իրավիճակին և տրակտորով վախեցրել էին գիշատչին։ Կենդանուն բռնելու համար պահանջվել է ավելի քան երեք ժամ։

Placeholder
Հնդկաստանում առյուծը 34 ամյա տղամարդու է կերել