Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտ
17:06 12/03/2025
Հայաստան

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:

Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև Եվրոպայի ռեկորդ է սահմանել:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը փետրվարի 22-28-ը, իսկ մեծահասակների թիմը՝ մարտի 1-7-ը, ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։

Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ:

Մրցավայր են մեկնել նաև ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և Հայաստանի հրաձգության գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։

Placeholder
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր