Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով տարածաշրջանային հարցեր են քննարկել
Քաղաքական
22:35 12/03/2025
Տարածաշրջան

Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով տարածաշրջանային հարցեր են քննարկել

Մարտի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչու և Ջեյհուն Բայրամովի և միջև։

Հհեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը;


Նշվել է էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ նախագծերի ռազմավարական նշանակությունը։

Կողմերը նշել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Placeholder