Մարադոնային բուժող բժիշկները հայտնվել են դատարանում, նրանց սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում
Իրավունք
20:11 12/03/2025
Աշխարհ

Մարադոնային բուժող բժիշկները հայտնվել են դատարանում, նրանց սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում

Արգենտինայում Դիեգո Մարադոնային բուժող բժիշկները հայտնվել են դատարանում։ Այս մասին գրում է euronews-ը։

Նրանք մեղադրվում են չկանխամտածված սպանության և հանցավոր անփութության մեջ, որը հանգեցրել է հիվանդի մահվան։ Մարադոնան մահացել է 2020 թվականին 60 տարեկանում։

Յոթ բուժաշխատողներ, որոնք բուժել են 2020 թվականին 60 տարեկան հասակում մահացած ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, ներկայացել են Արգենտինայի դատարան՝ հանցավոր անփութության մեղադրանքով։

Դատավարությունը, որը սկսվել է երեքշաբթի օրը, կորոշի, թե արդյոք մեղադրյալները, որոնց թվում են նյարդավիրաբույժը, հոգեբույժը և բուժքույրը, մեղավոր են:Նրանց սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։

Ֆուտբոլիստի մահից անմիջապես հետո երկրի դատախազությունը հետաքննչական գործողություններ է սկսել բժիշկների և բժշկական ընկերությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Երեքշաբթի օրը դատարանի դահլիճում ներկա էին Մարադոնայի ընտանիքի անդամները՝ նրա դուստրերը՝ Դալման, Ջիանինան և Յանան, ինչպես նաև նրա նախկին քաղաքացիական կինը՝ Վերոնիկա Օջեդան, ով դատարան էր եկել շապիկով՝ 1986 թվականի աշխարհի գավաթի հաղթողի դեմքով և «արդարություն» գրությամբ։

 

Placeholder