Մարդը ՔԿՀ խցում կտրn ւմ է մատները, որտեղի՞ց  այդ մարդուն այդ գործիքները, կա՞ վերլուծություն. Դիտորդ
Իրավունք
14:59 12/03/2025
Հայաստան

Մարդը ՔԿՀ խցում կտրn ւմ է մատները, որտեղի՞ց այդ մարդուն այդ գործիքները, կա՞ վերլուծություն. Դիտորդ

«Յուրաքանչյուր հարցի քննությունն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը շատ երկար է տևում, պետությունը մեծ անելիք ունի։ Հարցն այնքան է ձգձգվում, որ կորցնում է իր ակտուալությունը»,- «Մեդիա կենտրոնում» «Ինքնավնասման և ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կատարվող ինքնավնասումների դեպքերի մեծամաամսությունը կատարվում է՝  կալանավորների և դատապարտյալների կողմից իրենց առողջական վիճակի, բուժծառայության, բժիշկների կողմից  մատուցվող ծառայությունների հետ անհամաձայնության պատճառով, նաև՝ ելնելով խցային պայմաններից, քրեական գործերի քննություններից, պայմանական վաղաժամկետ ազատման դիմումների մերժումներից։

Ս. Գաբրիելյանի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել ու հասկանալ, օրինակ, կատարվել է ինքնավնասում, գրանցվել է մահվան, դեպք, ՔԿՀ-ի քանի՞ աշխատակից է պատժվել, քանի՞ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ վիճակ է այդ ՔԿՀ-ում, ինչ-որ վերլուծություններ կա՞ն, թե՞ ոչ։

«Օրինակի համար. մարդը խցում է, կտրում է  մատները, ինքնավնասում է կատարում։ Որտեղի՞ց  այդ մարդուն այդ գործիքները, եթե  այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, ինչո՞ւ  այդ մարդու հոգեկան խնդիրը չի քննարկվել։  Նման շատ խնդիրներ կան։

Նաև դեղորայքի հետ կապված։ Բժիշկը նշանակում է  մի դեղամիջոց, տրամադրվում է այլ դեղամիջոց։ Այդտեղ մեծ անհամաձայանություն կա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder