Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որ ասում են՝ «Մեր Սարիկը», իրենց Սարիկը չէ, այլ քաղաքական օժիտ է, որին ՀՀԿ-ն փոխանցեց ԼՀԿ-ին. Սուրեն Սուրենյանց
«Գյումրում գրեթե ամբողջ քաղաքական ներկապնակը մասնակցում է ընտրություններում՝ ուղղակի կամ անուղղակի, միջնորդավորված, թե՝ ոչ»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նկատելով, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները ժամանակագրության առումով նախորդում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ բանախոսը նշեց, որ իր ներկայացրած ուժը մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ միասին ցանկանում են իրենց պոտենցիալը հասկանալ։
Սուրենյանցը տեղեկացրեց, որ բացի քաղաքական ուժերից համայնքապետի ընտրություններում նաև Գյումրու ազդեցիկ ուժերի ներկայացուցիչներ են մասնակցում։
«Որևէ տարբերակ չեմ տեսնում, որ ՔՊ-ն կարող է միայնակ կամ հնրավոր դաշինքով 50+1% ապահովել, սա ես բացառում եմ, ինչպես նաև այն, որ որևէ քաղաքական ուժ կարող է 50+1% ստանալ։ Բայց հետընտրական փուլում ՔՊ-ի մանևրելու, դաշնակիցներ ընտրելու հնարավորությունները շատ քիչ են»,-ասաց Սուրենյանցը։
Նա նշեց, որ 9 թեկնածուներից 2-ը բացահայտ գործում են ՔՊ-ի դաշտում՝ Եվրադաշինքը, որի կորիզը կազմում է «Հանրապետություն» կուսակցությունը և որը Երևանում դաշինք կազմեց ՔՊ-ի հետ և օգնեց Տիգրան Ավինյանին քաղաքապետ դառնալ, իսկ մյուսը երգիչ Արտյոմ Թումանյանն է։
Սուրենյանցը հիշեցրեց, որ Թումանյանի կեղծ ամբաստանության հիման վրա կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով դատարանի դահլիճում մահացավ։
«Ես կարծում եմ, որ նույնիսկ Եվրադաշինքի աջակցությամբ ՔՊ-ն չի կարող 50+1% հավաքել, հետևաբար՝ մնացած 6 ընդդիմադիր ուժերի համար հրաշալի միջավայր է ստեղծվել քաղաքական կոնսոլիդացիայով հետընտրական փուլում ձևավորել այնպիսի դաշինք, որը կարող է կայուն զարգացում ապահովել Գյումրու համար և թույլ չտալ ՔՊ-ի հաղթանակը»,-հայտարարեց Սուրեն Սուրենյանցը և հավելեց. «Ավելի շուտ «Մեր Սարիկը» իրենց Սարիկը չէ, այլ քաղաքական օժիտ է, որը ՀՀԿ-ն փոխանցեց «Լուսավոր Հայաստանին», այնտեղից էլ՝ ՔՊ-ին»։