Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները կոչ են անում ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման համար
Հասարակություն
13:21 12/03/2025
Հայաստան

Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները կոչ են անում ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման համար

Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, քրիստոնյա այլ առաջնորդների հետ միասին, նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ արտահայտելով իր խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով կալանավորված 23 հայերի վերաբերյալ։

2023-ին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո, այս անձինք՝ ներառյալ նախկին կառավարական պաշտոնյաներ, ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, կեղծ մեղադրանքների, անարդար դատավարությունների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում Բաքվում։

Նամակում շեշտվում է, որ խախտվում են միջազգային մարդու իրավունքները, գերիներին զրկել են իրենց ընտրած փաստաբանի օգնությունից, իսկ Ադրբեջանը վտարել է միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչի արդյունքում գերիները մնացել են ամբողջությամբ մեկուսացված։ Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը կոչ է անում ՄԹ կառավարությանը վճռական քայլեր ձեռնարկել և պարտադրել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները։

«Նրանց շարունակական կալանավորումն ու ընթացիկ դատավարությունները կոպիտ և ակնհայտ խախտում են միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի: Մեծ Բրիտանիայի վճռական դիրքորոշումն ու հստակ պատգամը, որ մարդու իրավունքների խախտումները անընդունելի են, կօգնեն ապահովել արդարության վերականգնումը»։

ՄԹ և Իռլանդիայի հայ համայնքը շարունակում է պայքարել արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար։

Placeholder
Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները կոչ են անում ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման համար