Ամոթ ձեզ, սա քաղաքական ակցիա է. Միրզոյանը՝ լրագրողներին
Քաղաքական
13:23 13/03/2025
Հայաստան

Ամոթ ձեզ, սա քաղաքական ակցիա է. Միրզոյանը՝ լրագրողներին

Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին առաջարկեցին մոտենալ իրենց՝ ճեպազրույցի։

Նա չմոտեցավ, շարունակեց ճաապարհը։ Լրագրողը հարցրեց՝ «մենակ թուրք գործընկերների համար եք գնո՞ւմ, պարոն Միրզոյան», նա քիչ հետ եկավ ու արձագանքեց. «Ես ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք, ոչ արհեստավարժ։ Երկրորդ՝ սա լրագրողական  մասնագիտական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է։ Ամոթ ձեզ»։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է քաղաքական ակցիա է, նա պատասխանեց. «Երբ որ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ  թուրք գործընկերներին եք պատասխանում, լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, իսկ դուք ձեր չափի մեջ մնացեք»։

Placeholder
Ամոթ ձեզ, սա քաղաքական ակցիա է. Միրզոյանը՝ լրագրողներին