Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով
«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ:
«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքները հետևյալն են. Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը։
Նա նաև հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»։