Ախալքալաքի կարտոֆիլը պահանջարկ ունի
Տարածաշրջան
17:58 13/03/2025
Տարածաշրջան

Ախալքալաքի կարտոֆիլը պահանջարկ ունի

Այս տարի Ջավախքում կարտոֆիլագործները գոհ են կարտոֆիլի գնից: Գնորդների թիվը գնալով աճում է, որին զուգահեռ բարձրանում է նաև գինը։

Jnews-ի հաղորդմամբ, եթե աշնանից մինչև հունվար ամիս 1 կգ կարտոֆիլի գինը տատանվում էր 45-65 թեթրիի սահմաններում, ապա հիմա՝ 1-ից 1․30 լարիի սահմաներում:

Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները ադրբեջանցի և ռուսաստանցի վերավաճառողներն են։ Ամեն օր մունիցիպալիտետից հսկայական բեռնատարները տոննաներով կարտոֆիլ են տեղափոխում դեպի Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան և այլուր:

 

Placeholder