Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն թղթի վրա. Ալիև
Քաղաքական
23:35 13/03/2025

Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն թղթի վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն թղթի վրա։ «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ  մասին նա ասել է Բաքվի գլոբալ ֆորումում։

«Ես ձեզ մի բան էլ կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանի հանդեպ մոտ է զրոյի (...) Փաստաթղթեր են պետք, թղթեր»,- ասաց նա։

Նրա խոսքով, «պետք է երաշխավորվի, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ»։

«Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք ասում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչու չմիանաք մեզ ր համատեղ չդիմենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար; Նրանք չեն ցանկանու դա»,-ասել է Ալիևը;

Նրա կարծիքով, Հայաստանն իր գործողություններով ցանկանում է վիրտուալ պահպանել «իր դիրքերի մի մասը» գետնի վրա

Placeholder