«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն». Հաջիև
Քաղաքական
15:28 13/03/2025
Տարածաշրջան

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն». Հաջիև

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության դեմ, ադրբեջանցիների  դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է նաև, որ եթե Հայաստանը ցանկանում է և շահագրգռված է ապահովելու արդար խաղաղություն տարածաշրջանում, պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ։

«Հայաստանի տարածքում կան անհատներ, ովքեր մարդկության դեմ հանցագործություններ են կատարել և ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանց ներգրավվածությունը հետաքննությանն ու դատավարությանը պետք է ապահովվի»,- նշել է Հ.Հաջիևը։

Նա նշեց, որ Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա. «Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են»։

Հաջիևի խոսքով, ներկայումս «Բաքվում ընթանում է ադրբեջանական ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը, և նրանք պատասխանատվության են ենթարկվել»։  Ալիևի օգնականի խոսքով, այս դատավարության դեմ Հայաստանի ղեկավարությունը «անհարկի քարոզչական արշավ է իրականացնում»։

 

Placeholder