Միջազգային կազմակերպություններին  ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին. Թաթոյան
Իրավունք
14:07 13/03/2025
Հայաստան

Միջազգային կազմակերպություններին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին. Թաթոյան

«Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին»,-տեղեկացնում է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։

Նա  մանրամասնում է.

«Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության  կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»։

Placeholder