Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Փաստ». Ավելի շատ հայաստանցիներ երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում են Ռուսաստանի հետ. Սոցհարցում
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի քաղաքացիների մոտ 32 տոկոսը մեր երկրի սոցիալ– տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է Ռուսաստանի հետ: Նման տվյալներ են ստացվել GALLUP International Association-ի հերթական հարցման արդյունքներով:
Հարցվածների 27,8 %–ը նշել է Ռուսաստան, ևս 3,4 %–ը` ԵԱՏՄ: Սա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ավելի շատ հայաստանցիներ են երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում Ռուսաստանի հետ: Փոխարենը որոշակիորեն նվազել են ԵՄ-ի հետ հույս կապողները՝ 25,8 %: Հավելենք, որ 15,5 %–ը նշել է ԱՄՆ–ի հետ, 13,3 %–ը` Իրանի հետ, 11%–ը` ոչ ոքի հետ:
Նախորդ համարում նշել էինք, որ Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալյանսի կողմից անցկացված սոցհարցման տվյալներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը դեմ է նոր Սահմանադրության ընդունման փաշինյանական նախաձեռնությանը, որը Ադրբեջանի պահանջի կատարում է: Գրեթե համանման արդյունք է գրանցել նաև GALLUP-ի հարցումը: Ըստ այդմ, 59,6 %-ը նշել է, որ Սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա, 18,4 %-ը նշել է, որ պետք է միայն որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, և միայն 7,5 %-ն է նշել, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն:
Ինչ վերաբերում է ներքաղաքական վարկանիշային բլոկին, ապա հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Փոխարենը 46,5 տոկոսն ամբողջությամբ բացասական է գնահատել, իսկ 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: Այսինքն, մոտ 66 տոկոսը «մերժում է Նիկոլին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: