Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է Քանյե Ուեսթն իրեն արգելել կրել ամուսնության մատանին
Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Քանյե Ուեսթն իրեն երկու նշանադրության մատանի է նվիրել։ Առաջինը նա ստացել է 2013 թվականին, իսկ երկրորդը՝ ավելի տպավորիչ ադամանդով, երեք տարի անց։ Երբ Քարդաշյանը երկու մատանին էլ կրել էր կարևոր իրադարձության գնալու համար, Ուեսթը քննադատել է նրա որոշումը։
«Քանյեն դրանք տեսավ և ասաց. «Երբեք մի կրեք երկու մատանիները միաժամանակ, ուզու՞մ ես, որ քեզ թալանեն»»-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին պատմել է է Քարդաշյանը։
Քիմ Քարդաշյանը չորս երեխա ունի ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի հետ՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմն։ Աստղերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022 թվականի նոյեմբերին։