Ալիևը եվրոպացի պարեկներին լրտես է որակել
Քաղաքական
13:25 13/03/2025
Տարածաշրջան

Ալիևը եվրոպացի պարեկներին լրտես է որակել

Թշնամի երկրի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարություններ է արել Հայաստանի կողմից զենք ձեռք բերելու վերաբերյալ։

«Հայաստան ավերիչ զենքի մատակարարումն ուղղված է մեր դեմ»,-ասել է Հայաստանի ապառազմականացման պահանջի մասին բազմիցս հայտարարած Ալիևը։

Նա հերթական անգամ դժգոհել է եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունից.
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմանին, ինչպես լրտեսներ։  Մեզ մոտ գալու համար հարմար բացեր են փնտրում»:

Ալիևը  խոսել է նաև օտար երկրներում այն քաղաքական գործիչների մասին, ովքեր տասնամյակներ շարունակ աջակցում են հայկական սփյուռքին։

«Մենք այդ հարցերը բարձրացնում ենք Բրյուսելում նստած Հայաստանի ներկայացուցիչների և նրանց նոր ղեկավարների հետ։ Հիմա նրանք փոխարինել են իրենց «մեծ եղբորը»։ Հիմա այս «մեծ եղբայրը» դարձել է Բրյուսելը։ Նախագահ Թրամփի ձեռնարկած քայլի արդյունքում ԱՄՆ Պետդեպարտամենտի ենթակայության տակ գտնվող USAID կազմակերպությունը վերացվել է։ Իսկ կոռումպացված քաղաքական գործիչ Ռոբերտ Մենենդեսը լուրջ խնդիրների մեջ է, բայց նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, բայց ինչպես ասում են, մի ծաղկով գարուն չի գա»։

Placeholder