Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններից է՝ ոչ առողջ ապրելակերպը, այդ թվում՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, անառողջ սննդակարգ
Մարտը հաստ աղիքի քաղցկեղի իրազեկման ամիսն է:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝
պոլիպները՝ գենետիկական մուտացիաների և շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետևանքով նախաքաղցկեղային և հաստ աղիքի այլ քրոնիկ հիվանդությունները:
Հիմնական ախտանշաններ են՝
.փորլուծություն, փորկապություն, աղիքային արյունահոսություն, արյան թարմ հետքեր կղանքի մեջ
.մշտական որովայնային անհանգստություն,
.աղիքների թերի դատարկման զգացում,
.անպատճառ քաշի կորուստ,
.հոգնածություն և թուլություն։
Ռիսկի գործոններն են`
.տարիքը` 45 տարեկանից բարձր,
.ծանրաբեռնված ընտանեկան անամնեզը, ժառանգական նախատրամադրվածություն,
.քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
.ոչ առողջ ապրելակերպը, այդ թվում՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, անառողջ սննդակարգ:
Ախտորոշման նպատակով իրականացվող հիմնական հետազոտություններն են՝
.կոլոնոսկոպիա,
.բիոպսիա՝ հյուսվածաբանական քննությամբ,
.համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, ռենտգեն հետազոտություն:
Ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանի խորհուրդն է՝ հաստ աղիքի քաղցկեցի վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման հիմնական նախապայմանն է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։