Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ,մենք ևս կունենանք վերապահումներ ԵԱՀԿ մինսկի խմբի գործունեության վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Քաղաքական
12:02 14/03/2025
Տարածաշրջան

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ,մենք ևս կունենանք վերապահումներ ԵԱՀԿ մինսկի խմբի գործունեության վերաբերյալ. Արարատ Միրզոյան

«Խաղաղության համաձայնագրրերը միշտ կնքվում են այն երկրիների միջև, որոնք միմյանց հանդեպ ունեցել են թշնամություն, պատերազմ զոհեր։ Հետևաբար բարեկամների հետ խախաղույուն չեն կառուզում, այլ զարգացնում են հարաբերությունները»,-խորհրդարանում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ պատմությունից հայտնի որևէ խախաղության համաձայնագիր միանգամից բոլոր հարցերի պատասխանները չի տալիս

«Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, համենայնդեպս, այն կարևոր քայլից հետո, որը կլինի խաղաղության և հարաբերույուների հաստատման համաձայնագրի  կնքումից հետո, կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, փաստաթղթավորված հակամարտությունը մոտեցավ ավարտին, ապա այդ պահին մենք էլ կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը  չկա»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե մինչ այս պահը ադրբեջանական կողմից տեսնում են որոշ հռետորաբանություն և ապակայունացման տարրեր, որոնք մտահոգիչ են դրա համատեքստում։

«Այն պահին երբ կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր,մենք ևս կունենանք վերապահումներ ԵԱՀԿ մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը նաև հայտարարեց, թե փաստաթղթի դրույթները կյանքի կկոչվեն դրանց վավերացումից հետո։

Placeholder