Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«2024 թվականին թիրախավորել ենք ԱԳԼՃԿ-ների, բեզին-վառելիքի, հեղուկ գաժի, խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքի, ծխախոտի և թանկարժեք մետաղների ոլորտները»,- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։
Նա նշեց, որ 2025 թվականին էլ նույն ոլորտներն են վերահսկվելու, բացառությամբ ոսկու։
Հիշեցնելով, որ տեսչական մարմինը 2023 թվականից ունեն լաբորատորիա բենզին, վառելիքի այլ տեսակների և ոսկու որակի վերահսկման համար՝ Մկրտչյանը նշեց, որ ընթացիկ տարում էլ գնել են արտադրական կանեփի, հեղուկ գազի և խաղալիքների լաբորատոր խրոմատոգրաֆներ և ներկայում ընթանում է հավատարմագրման գործընթաց, որից հետո նոր այդ ոլորտներում փորձարկումները կանցկացվեն։
«Ոսկու 129 մանրածախ վաճառքի կետերում կատարվել է ստուգում և առաջին եռմասյակում ունեցել ենք ոսկու հարկադրոշմի 26 % խախտում, իսկ վերջին եռամսյակում ընդամենը 2 %, այսինքը մեր աշխատանքը արդյունք տվեց»,-հայտարարեց պաշտոնյան։
Նա նշեց, որ նման արդյունքը բացատրվում է նրանով, որ եթե մեկ զարդը 500 դրամով հարկորոշող ընկերությունը խախտման համար 1 մլն դրամ է տուգանվում, ապա խուսափում է նոր խախտումից։
«2024 թվականին տեսչական մարմնի լաբորատորիայում ստուգել են բենզինի 124 նմուշ, որից ընդամենը 6-ում է եղել որակական խախտում, իսկ 2021 թվականին նմուշների 50-55% անհամապատասխանություն է եղել»,-հայտնեց Արթուր Մկրտչյանը և այդ փոփոխությունները կապեց օրենսդրական ոլորտի բարելավմամբ։
Մկրտչյանի խոսքով՝ 2024 թվականին վառելիքի լիցքավորման մոտ 90 ստուգում է իրականացվել և հայտնաբերվել է խախտման 5 դեպք, ԱԳԼՃԿ-ներում 80 ստոգումից 8 թերլիցքավորում է արձանագրվել, իսկ նախկինում դրանք շատ են եղել, և նման նվազումը պայմանավորված է նրանով, որ խախտումների հայտնաբերման դեպքում տուգանվում է ստուգմանը նախորդած եռամսյակի շրջանառության 1 %-ի և 200 հազար դրամի գումարային չափով, որը որոշ տնտեսվարողների դեպքում հասնում է 30-40 մլն դրամը։