«Հրապարակ». Բագրատ Սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը պաշտպանում է Գրիգոր Մինասյանը
Օրվա մամուլ
08:44 14/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Բագրատ Սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը պաշտպանում է Գրիգոր Մինասյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն և պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։

 Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաև իշխանավորներին է պաշտպանում: Բագրատ Սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը ևս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder