Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հանդիպմանը կկենտրոնանա միջուկային դեէսկալացիայի վրա
Քաղաքական
09:44 14/03/2025
Հայաստան

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հանդիպմանը կկենտրոնանա միջուկային դեէսկալացիայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային խնդրին նվիրված հանդիպման մասնակիցները, որը կկայանա մարտի 14-ին Պեկինում, կքննարկեն միջուկային զենքի ոլորտում դեէսկալացիայի հարցերը։

«Դե, միգուցե նրանք խոսելու են ոչ միջուկային ծրագրերի մասին: Գուցե նրանք խոսելու են միջուկային զենքի դեէսկալացիայի մասին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է նա, երբ հարցրել են, թե ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի առաջիկա հանդիպման հետ, որտեղ քննարկվելու է Թեհրանի միջուկային ծրագիրը։

Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ «միջուկային զենքի ուժը հսկայական է և կործանարար»։

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել էր, որ Պեկինը մարտի 14-ին կհյուրընկալի եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի մասնակցությամբ՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ։

Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

Placeholder