Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այլևս նայելու ժամանակ չկա. Մանե Թանդիլյանը՝ ՄԱԿ-ին
«Այս կառույցը, որ իմ մեջքի ետևում է, ունի անելիք»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որ երկու օր առաջ դադարեցրել է ի աջակցություն Ռուբեն Վադանյանի հայտարարած հացադուլը։
Նա նկատեղ, կազմակերպության ներկայացուցիչներն անում են հայտարարություն՝ նշելով, որ տեղյակ են, գիտեն, վերահսկում են, նայում են։
«Ես ասում եմ, այլևս նայելու ժամանակ չկա։ Ասվեց, որ միջազգային կազմակերպություններն արագ չեն գործում, արագն ինչքա՞ն է,։ Չորս տարի մենք գործողություն չենք տեսնում։ Ի՞նչ է կատարվում Բաքվի բանտերում, փակ, գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն»,-ասաց Թանդիլյանը՝ ընդգծելով Բաքվի բանտերում են մարդիկ, որոնք պայքարել են ազգային ինքնորոշման իրավունքի համար, մինչդեռ այս իշխանությունները այն դարձրել են տարածքային ամբողջականության վեճ, իսկ այդ մարդկանց էլ՝ հանցագործ։
«Սա թողնելով մի կողմ՝ դատավարությունները փակ են, գաղտնի։ Ինչպե՞ս է համարձակվում Ադրբեջանը դա համարել ներքին գոր, երբ այնտեղ դատվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք՝ ՀՀ քաղաքացիներս Ադրբեջանի ներքին գործը»,-հարց հնչեցրեց Թանդիլյանը։