Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
20:16 14/03/2025
Հայաստան
Շատ հուսադրող է՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ․ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար
Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այս մասին գրել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպը։
«Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Թեև խնդիրները մնում են, համաձայնագրի ստորագրումը լիովին իրականանալի է։
Դա անհրաժեշտ է հաստատուն խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- գրել է նա։
Placeholder