Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բաքուն ածանցյալ պահանջնե՞ր է առաջ քաշել. Պայմանագիրը ստորագրվելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է.
««Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Խոսքը միջազգային հայցերի հետքաշման և սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։
Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։ Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի և Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: