«Թափանցիկ դատավարություն» պահանջողները լեգիտիմացնում են բաքվի կեղծ դատավարությունը
Քաղաքական
14:11 14/03/2025
Հայաստան

«Թափանցիկ դատավարություն» պահանջողները լեգիտիմացնում են բաքվի կեղծ դատավարությունը

Հումանիտար հարցերը, գերիների խնդիրները, դուրս են մնացել խաղաղության համաձայնագրի տեքստից՝ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող քպ-ական Արարատ Միրզոյանը։

Դուրս մնալը ո՞րն է։ Դուրս էին թողնում, մյուս հարցերում էլ չհամաձայնեիք։

Ադրբեջանը կարողացավ իր բոլոր հանցագործ, մարդասպան բաշիբոզուկներին ստանալ, դուք որևէ միջազգային իրավունքով մեր գերիներին չե՞ք ուզում բերել։

Այժմ ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում։ 

Ակցիայի ընթացքում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որ Արցախի Հանրապետությունում 2020-21 թվականներին Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար էր, հայտարարել է, թե՝ «Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն է»։

Ակցիայի մասնակցիները պահանջել են «բաց, թափանցիկ դատավարություն»։

Ինչ ասեմ՝ նահանջը ու նույնիսկ հետին խելքի բացակայությունը արդեն հայ քաղաքականների արյան մեջ է։

Ինչ է նշանակում պահանջել թափանցիկություն մի դատարավարության, որ տեղով կեղծ է։

Հերթական ակցիան գնաց սխալ ճանապարհով՝ փոխանակ պահանջեն գերիների հանձնում ՀՀ-ին, դադարեցնել որևէ դատավարություն, սրանք դուրս են եկել ու բարձրախոսով «թափանցիկություն» են պահանջում։

Այսպիսով՝ այսօրվա ակցիան լեգիտիմացրեց բաքվի ապօրինի, կեղծ դատավարությունը։

Նույնպես, ինչպես 21 թվին ընտրությունների գնացողները լեգիտիմացրեցին նիկոլի վարչապետի աթոռին լինելը։

Մտածված է, թե՝ միամիտ՝ մեկ է. «ասեն գեշ է, չասեն էշ է» հայկական ասացվածքը լրիվ կորցրել է իր առաջնահերթություն ընտրելու իմաստությունը։

Անահիտ Ոսկանյան

Placeholder