Օր առաջ պետք է շոշափելի քայլեր ձեռնարկվեն ՄԱԿ-ի կողմից. Գեղամ Ստեփանյան
Իրավունք
15:15 14/03/2025
Հայաստան

Օր առաջ պետք է շոշափելի քայլեր ձեռնարկվեն ՄԱԿ-ի կողմից. Գեղամ Ստեփանյան

«Ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խղաղության ու անվտանգության համար ստեղծված կառույցը չի կարողանում կամ չի ցանկանում անել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իր իսկ կանոնդարական նպատակների, սկզբունքների պաշտպանության համար»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանայանը։

Նա նկատեց, սա համատարածք խնդիր է աշխարհում։

«Բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է։ Կան մեխանիզմներ, գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների առողջական վիճակը, պահման պայմանները և իհարկե վերջ դնելու այդ դաական ֆարսին, հայրենդարձելու նրանց հայրենիք»,-ասաց նա։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն  այսօր Բաքվի բանտում միայն այն բանի համար են, որ պայքարել են ազգերի ինքնորոշման իրավունքի համար։

«Նրանք այսօր դատվում են իրենց հիմնարար իրավունքների համար պայքարի հետևանքով։ Իսկ այդ իրավունքները հռչակած կազմակերպությունները որևէ գործողություն չեն ձեռնարկում Ադրբեջանի հանցագործությունները կանխելու համար։ Օր առաջ պետք է շոշափելի քայլեր ձեռնարկվեն ՄԱԿ-ի կողմից, կանխվեն Ադրբեջանում տեղի ունեցող հանցագործությունները, ՄԱԿ-ն էլ պետք է հասկան, որ դա խարան է հենց իր համար»,-ասաց նա։

 

Placeholder
Օր առաջ պետք է շոշափելի քայլեր ձեռնարկվեն ՄԱԿ-ի կողմից. Գեղամ Ստեփանյան