Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կոչ են անում չեղարկել բոլոր անօրինական պատժամիջոցները և անդրադարձել իրանյան միջուկային ծրագրին
Քաղաքական
10:55 14/03/2025
Աշխարհ

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կոչ են անում չեղարկել բոլոր անօրինական պատժամիջոցները և անդրադարձել իրանյան միջուկային ծրագրին

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են բոլոր անօրինական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։

Ուրբաթ օրը Պեկինում տեղի է ունեցել Իրանի միջուկային խնդրին նվիրված հանդիպում, որին մասնակցել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Երեք երկրներն ընդգծել են բոլոր անօրինական միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Մա Չժաոսուն։

Placeholder
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կոչ են անում չեղարկել բոլոր անօրինական պատժամիջոցները և անդրադարձել իրանյան միջուկային ծրագրին