Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին. Միրզոյան
«Թուրքիայի հետ առանցքային է սահմանների բացումը, ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, որը կենսական նշանակություն ունի»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի հետ պայմանավորվել են վերականգնել Անիի պատմական կամուրջը։
«Ունենք պայմանավորվածություններ, որոնք կյանքի չեն կոչվում, օրինակ, երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը, սահմանի բացումը նրանց համար, նաև Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»,- ասաց Ա. Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում, որն արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայություն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժով։
«Սա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանի սահմանային բոլոր անցակետերում՝ և գորոծող, և չգործող, ինչպիսին, օրինակ Մարգարան է, արդեն մարտի 1-ից, ծառայություն է իրականացնում Հայաստանի սահմանային ծառայությունը։ Սա բոլորովին, մեղմ ասած, անկարևոր փաստ չէ։ Իհարկե, ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին մինչ այս պահն այդ ծառայությունն իրականացնելու համար»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։