Հայրաքաղաքում ապրելը պետք է լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
11:27 15/03/2025
Հայաստան

Հայրաքաղաքում ապրելը պետք է լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիում այսօրվանից սկսվում է քարոզարշավը։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։ Կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդն է։ Կարգախոսն է՝ «Ես քո Գյումրին եմ»։  

«Գյումրիում համայնքային կյանքը կկազմակերպենք այնպես, որ հայրաքաղաքում ապրելը լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի»,- նախընտրական հոլովակում նշում է Ռուբեն Մխիթարյանը։ 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

 

Placeholder
Հայրաքաղաքում ապրելը պետք է լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի. Ռուբեն Մխիթարյան