Բա էդ թռիչքային տնտեսական աճի դեպքում ինչպես է գոյանում այսքան սրընթաց պարտքի կուտակումը. Արմեն Եղիազարյան
Քաղաքական
15:08 15/03/2025
Հայաստան

Բա էդ թռիչքային տնտեսական աճի դեպքում ինչպես է գոյանում այսքան սրընթաց պարտքի կուտակումը. Արմեն Եղիազարյան

«Արդեն բոլորս գիտենք, որ ՀՀ-ն 12.03.2025 թ-ին թողարկեց 750.000.000 դոլար արժեքով պարտատոմս, որոնք արդեն ներկայացված են միջազգային բորսայում։ Այդ պարտատոմսերի տոկոսաբերությունը 6.75% է»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ու մանրամասնում.

«Հասարակ լեզվով ասած Հայաստանը ասում է իմ պետության երաշխիքով ինձ 6.75%-ով վարկ տվեք 10 տարի ժամկետով։ Այսինքն այն 12 միլիարդ դոլար պարտքին ևս կավելանա այս նոր 750 մլն դոլար պարտքը։

Բա էդ թռիչքային տնտեսական աճի դեպքում ինչպես է գոյանում այսքան սրընթաց պարտքի կուտակումը, կարող է թռիչքային աճ ունի նաև երկրում առկա կոռուպցիան ու ատկատները?
Այս պետական պարտքը կառավարությունը չի մարելու է, այս պետական պարտքը չարքաշ ժողովրդի ու նրա սերունդների վզին է մնում»։

Placeholder