Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Այս մասին հայտնել են Իտալիայի ԱԳՆ-ից։
«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար», - նշված է հաղորդագրության մեջ։
Հունաստանի, Լեհաստանի, Բրազիլիայի ԱԳՆ-ները նույնպես ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտման վերաբերյալ հայտարարությունները։