«Հրապարակ». Ինչ են պահանջում անհետ կորածների ծնողները
Օրվա մամուլ
08:54 15/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ են պահանջում անհետ կորածների ծնողները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անհետ կորածների ծնողները երեկ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի առաջ` ՀՀ իշխանությունների` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու որոշման դեմ: Ավելի ուշ հայտարարություն տարածեցին՝ իրենց «խիստ անհամաձայնությունը» հայտնելով:

«Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունն անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը և ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder