Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Մխիթարյան. Դրա համար էր անցած կիրակի լեղապատառ եկել Գյումրի՝ հարյուրավոր թիկնապահներով
«Նիկոլը գիտի, որ գյումրեցիներն ամեն ինչ շատ լավ հասկանում են․ դրա համար էր անցած կիրակի լեղապատառ եկել Գյումրի՝ հարյուրավոր թիկնապահներով։ Ամեն քայլափոխի ոստիկանական պոստեր էին դրված, էլ չեմ ասում Գյումրիի կենտրոնի անտանելի խցանման մասին»,-ասել է պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը (քվեաթերթիկներից 9-րդ) «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին հյուրընկալվելիս։
Նա նշել է, որ Գյումրիի շները տանել չեն կարողանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, ում վրա հարձակվում են, այլև Գյումրիում ՔՊ-ի թեկնածուին, որովհետև ինքն էլ չի սիրում շներին։
«Գյումրիի կենդանասերները լավ գիտեն՝ ինչ եմ ասում, բայց կրկնում եմ՝ Գյումրիում շների սպանդ տեղի չի ունենալու, որովհետև դա կխաթարի Գյումրիի էկոբալանսը։ Հիմա էլ Ավինյանին է օգնության կանչել։ Եթե մի շների հարց չես կարողանում լուծել, մայրաքաղաքից ես օգնության կանչում շների հարցը լուծելու համար, բա քաղաքի մյուս խնդիրները ո՞նց ես լուծելու»,-ասել է Մխիթարյանը։