«Անհաջողություններից մինչև միլանյան հրաշք». The Times-ի հոդվածը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Աշխարհում
12:11 15/03/2025
Աշխարհ

«Անհաջողություններից մինչև միլանյան հրաշք». The Times-ի հոդվածը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

The Times-ը հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` «Անհաջողություններից մինչև միլանյան հրաշք»։

Վետերանը գրանցում է իր կարիերայի լավագույն ցուցանիշներն Ա Սերիայի առաջատարի կազմում։ Ո՞րն է նրա մոտիվացիան․ վայելել այն մրցաշրջանները, որոնք իր հայրը, ով մահացել է ուղեղի ուռուցքից 33 տարեկանում, երբեք չի ունեցել»,- գրել է հեդվածի հեղինակ Ջեյմս Գիրբրանտը։
Հոդվածում նշվում է. «Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը հասկացավ, որ իր ազգանվան առաջին կեսի սխալ արտասանությունը մեծ տարածում է ստանում: Յուրգեն Կլոպը նրան Միկի է անվանում և այն սկսում է տարածվել։

Սխալը շտկելու ցանկություն ունեցող Մխիթարյանը հայտարարություն արեց. «Ես եկել եմ օտար երկիրց և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները։ Ես ուզում եմ, որ նրանք հարգեն իմ սերը իմ հայրենիքի և իմ արմատների հանդեպ»:
Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացել է, որ պարտվողական պայքար է մղում: Ի վերջո, նա սիրով  ընդունեց մականունը՝ նույնիսկ այն օգտագործելով Instagram-ի իր անվան՝ micki_taryan:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 


 

Placeholder
«Անհաջողություններից մինչև միլանյան հրաշք». The Times-ի հոդվածը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին