Տարբեր պետությունների ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են. Սաղաթելյան
Քաղաքական
11:54 15/03/2025
Հայաստան

Տարբեր պետությունների ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ:

Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ.  հոկտեմբեր)  հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ  Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:

Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը`  դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են:

Placeholder
Տարբեր պետությունների ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են. Սաղաթելյան