Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Քաղաքական
10:55 15/03/2025
Աշխարհ

Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Այս մասին հայտնել են Իտալիայի ԱԳՆ-ից։

«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Հունաստանի, Լեհաստանի, Բրազիլիայի ԱԳՆ-ները նույնպես ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտման վերաբերյալ հայտարարությունները։ 

 

 

Placeholder
Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին