Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելգրադում ոստիկանությունը ձերբակալել է վարորդին, որը շաբաթ օրը՝ ուսանողների և ընդդիմության կողմնակիցների զանգվածային և չհամաձայնեցված բողոքի ակցիայի օրը, վրաերթի է ենթարկել երեք մարդու։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սերբիայի ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությանը։
«Բելգրադի ՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել և բերման են ենթարկել վարորդին՝ 1975 թվականին ծնված Ջ. Մ.-ին, ով այսօր Բելե Վոդայի շրջանում վրաերթի է ենթարկել երեք անձի: Շտապօգնության մեքենան տուժածներին տեղափոխել է հիվանդանոց։ Վարորդը դիմադրել է և բերման է ենթարկվել ոստիկանների կողմից»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սերբիայում ուսանողների ու ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիաները շարունակվում են արդեն չորս ամիս։ Դրանք հետևեցին 2022թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում հովանոցի փլուզմանը, ինչի հետևանքով 15 մարդ մահացավ։