Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մահացած ճանաչված ադրբեջանցի բնակչին տեղափոխել են դիահերձարան, որտեղ պարզվել է, որ նա ողջ է։ Դեպքի մասին հաղորդել է տեղական լրատվական գործակալությունը։
«Ջալիլաբադի շրջանի Թախիրլի գյուղի բնակիչ Խայալ Գուլիևը (ծնված 1991 թ.) հայտնաբերվել է իր տանը՝ առանց կյանքի նշանների: Մահացած ճանաչված տղամարդը տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի տարածքային գրասենյակ։
Սակայն հաստատությունում պարզվել է, որ նա ոչ թե մահացել է, այլ գտնվում է կոմատոզային վիճակում։ Տղամարդուն անմիջապես տեղափոխել են Ջալիլաբադի շրջանային կենտրոնական հիվանդանոց և տեղավորել վերակենդանացման բաժանմունք»,- ասվում է հրապարակման մեջ։
Ի պատասխան «ՌԻԱ նովոստի»-ի հարցման՝ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիան հայտարարել է, որ տղամարդու վիճակը կայուն է, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։